Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:21

Բրիտանիայում կփոխհատուցեն հայ պրակտիկանտին ռուսական առոգանության մասին կատակի համար

Բրիտանիայում կփոխհատուցեն հայ պրակտիկանտին ռուսական առոգանության մասին կատակի համար

Էդինբուրգի դատարանը պարտավորեցրել է HM Revenue and Customs (HMRC) ընկերությանը վճարել պրակտիկանտին 16 500 ֆունտ ստեռլինգ (մոտավորապես 8.1 միլիոն դրամ)՝ որպես ռասայական խտրականության փոխհատուցում, փոխանցել է snob-ը։

Ըստ հրապարակման՝ գործը ծագել է 2022 թվականի ամռանը գործատուի կողմից կնոջ ռուսական առոգանության վերաբերյալ արված կատակի պատճառով։

Աբխազիայում ծնված հայ կինը էքսկուրսիայի ժամանակ կորցրել է պայուսակի ամրակը և սկսել փնտրել այն։ Ուսումնական կենտրոնի ղեկավարը կատակել է, թե պրակտիկանտուհին ռուս լրտես է և գաղտնալսող սարք է փնտրում։ Անհասկանալի է, թե որքանո՞վ էր լուրջ նրա հայտարարությունը։

Դատարանը որոշել է, որ կասկածները պայմանավորված են պրակտիկանտի ռուսական առոգանությամբ։ Դատարանը եզրակացրել է, որ ղեկավարությունը նման վերաբերմունք չէր դրսևորի առանց այդ առոգանության աշխատակիցների նկատմամբ։ Կնոջ մայրենի լեզուն ռուսերենն է, սակայն նա լավ խոսում է անգլերեն, 2004 թվականից բնակվում է Մեծ Բրիտանիայում և այդ երկրի քաղաքացի է։

Այս միջադեպից բացի, պրակտիկանտը բախվել է նաև այլ խախտումների։ Նրա ղեկավարն ստիպել է կրկնել փորձաշրջանը և վերագրել նրան Ռուսաստանի մասին կեղծ մեկնաբանություններ։ Ղեկավարը նաև հրապարակայնորեն վիճարկել է նրա՝ ազգանունը փոխելու որոշումը։

Ռասայական դրդապատճառներով հարձակումից հետո անվտանգության նկատառումներից ելնելով՝ պրակտիկանտը խնդրել էր թաքցնել իր նախկին տվյալները HMRC-ի ներքին տվյալների բազաներից։

Ղեկավարը, հղում անելով իր ոստիկանական փորձին, նշել է, որ դրանում որևէ սպառնալիք չի տեսնում։ Դատարանն այդ վարքագիծը որակել է որպես «անհանգստացնող և ավելորդ»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+