Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 17:06

Իրանը Պարսից ծոցի աղտոտման վնասը գնահատում է մի քանի տրիլիոն դոլար

Իրանը Պարսից ծոցի աղտոտման վնասը գնահատում է մի քանի տրիլիոն դոլար

Պարսից ծոցի, Հորմուզի նեղուցի և Օմանի ծովի աղտոտումը վերջին տասնամյակների ընթացքում Իրանի ափամերձ տարածքներին մի քանի տրիլիոն դոլարի վնաս է հասցրել, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։ Հայտարարությունը կատարվել է Քեշմ կղզու ափին նավթի արտահոսքից հետո։

Իրանի տվյալներով՝ աղտոտում է արձանագրվել երեք ափամերձ տարածքներում և հարակից ջրերի որոշ հատվածներում։ Նախնական հետաքննությունը արտահոսքի հնարավոր աղբյուր է դիտարկում օտարերկրյա բեռնատար նավը։

Reuters-ը հայտնում է, որ խոսքը կարող է լինել Minoan Pioneer բեռնատար նավի մասին, որը օգոստոսի սկզբին վնասվել է Հորմուզի նեղուցի մոտ։ Արբանյակային մոնիթորինգի տվյալներին հղում անելով՝ գործակալությունը հայտնել է Քեշմ կղզու մոտ նավթի արտահոսքի մասին։

Նավի վնասման հանգամանքները դեռևս վիճելի են։ Բաղային հայտարարել է, որ Քեշմում տեղի ունեցած միջադեպը տարածաշրջանում ծովային լայնածավալ աղտոտման միայն մեկ օրինակ է։ Նրա խոսքով՝ նավթատարների և այլ նավերի երկարատև երթևեկությունը հանգեցրել է Պարսից ծոցի և Օմանի ծովի էկոհամակարգերի վատթարացմանը։

«Յուրաքանչյուր կողմ, որն օգտվում է նեղուցով առևտրային նավագնացությունից, կրում է իրավական և բարոյական պատասխանատվություն՝ շրջակա միջավայրին հասցված վնասը վերականգնելու համար», — հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։

Նա նաև բարձրացրել է շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման հարցը՝ նշելով, որ այն պետք է քննարկել՝ հաշվի առնելով տարածաշրջանից էժան էներգիա սպառող երկրների, ապահովագրական ընկերությունների, ինչպես նաև «ագրեսորների ու նրանց գործընկերների» պատասխանատվությունը, որոնք, նրա խոսքով, Պարսից ծոցը և Օմանի ծովը վերածել են պատերազմի գոտու։

ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի դեմ պատերազմն սկսել են փետրվարի 28-ին։ Հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանը Իսլամաբադի միջնորդությամբ ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում էր մարտական գործողությունների անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։

Հուլիսի 7-ի գիշերը ԱՄՆ-ը վերսկսել էր մասշտաբային հարվածներն Իրանին՝ մեղադրելով նրան Հորմուզի նեղուցին վերաբերող պայմանավորվածությունների պայմանները խախտելու մեջ։ Իրանի և ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության հակասական հայտարարությունների և փոխադարձ հարվածների ֆոնին Պարսից ծոցում նավթի խոշոր արտահոսք է գրանցվել, որը սպառնալիք է ստեղծել Օմանի և Իրանի առափնյա էկոհամակարգերի համար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+