Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+2°
  • Կապան+1°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 23:49

Թրամփը համաձայնել է չեղարկել Իրանի դեմ ծրագրված հզոր հարվածը

Թրամփը համաձայնել է չեղարկել Իրանի դեմ ծրագրված հզոր հարվածը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համաձայնել է չեղարկել Իրանին հասցվելիք հզոր հարվածը՝ Թեհրանի հետ գործարքի հասնելու նպատակով։

«ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողություններ սկսելու համար գտնվում է լիակատար մարտական պատրաստության վիճակում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր աննախադեպ ռազմական ուժ և հզորություն կենտրոնացնելով»,- նշել է նա Truth Social-ում։

Թրամփի խոսքով՝ Իրանը և Մերձավոր Արևելքի այլ երկրներ խնդրել են ԱՄՆ-ին հրաժարվել հարձակումից, քանի որ գործարքի հիմնական պայմաններն արդեն համաձայնեցվել էին։

«Այն կներառի Հորմուզի նեղուցի անհապաղ և լիակատար բացում, ինչպես նաև Իրանի կողմից միջուկային սպառնալիքի վերացումը»,- նշել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը հավելել է, որ այդ խնդրանքը հաշվի առնելով՝ համաձայնել է չեղարկել հարվածը՝ «ի շահ խաղաղության և հանուն Իրանի գոյատևման ու բարգավաճման»՝ պայմանով, որ կողմերը կկարողանան արագ կնքել գործարք։ Նա նաև ընդգծել է, որ Իսրայելը «կիսում է այս հանձնառությունը»։

ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին լայնածավալ ռազմական գործողություններ էին սկսել Իրանի դեմ։ Հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանը փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել, որը նախատեսում էր բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցում։ Հուլիսի 8-ի գիշերն ԱՄՆ-ն վերսկսել էր լայնածավալ հարվածներն Իրանին՝ Թեհրանին մեղադրելով Հորմուզի նեղուցին վերաբերող պայմանավորվածությունների խախտման մեջ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+