Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:50

Պատերազմի 2-րդ օրը Մերձավոր Արևելքում․ Իրանը և Իսրայելը շարունակել են հարվածները

Պատերազմի 2-րդ օրը Մերձավոր Արևելքում․ Իրանը և Իսրայելը շարունակել են հարվածները

Մարտի 1-ին Իսրայելը շարունակել է հարվածներ հասցնել Իրանին, ինչին ի պատասխան՝ Թեհրանը նոր հարվածներ է հասցրել Իսրայելին և Պարսից ծոցի մի շարք երկրների տարածքում գտնվող օբյեկտներին։

Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ իսրայելական բանակն «ինտենսիվ հարվածներ է հասցնում իրանական ռեժիմին պատկանող օբյեկտներին», այդ թվում՝ Թեհրանում։ ԶԼՄ-ների տվյալներով՝ Իրանի մայրաքաղաքում հարվածներ են հասցվել 7 օբյեկտի։

Իրանի ԱԳՆ-ն հայտնել է, որ փետրվարի 28-ին երկրի հարավում՝ Մինաբ քաղաքում, աղջիկների դպրոցի վրա հասցված հարվածի հետևանքով զոհվել է 140 աշակերտուհի։

Իսրայելում, իսրայելական ԶԼՄ-ների տվյալներով, մարտի 1-ին Բեյթ-Շեմեշ քաղաքում՝ Երուսաղեմի մերձակայքում, իրանական հրթիռի ընկնելու հետևանքով զոհվել է 8 մարդ, շուրջ 20-ը՝ վիրավորվել։ Վնասվել են շենքեր։

Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել էր տարածաշրջանում Իսրայելի և ԱՄՆ-ի բազաների ուղղությամբ հրթիռային և անօդաչու սարքերով հարվածներ հասցնելու մասին։ ԻՀՊԿ-ի տվյալներով՝ թիրախավորվել է 27 ամերիկյան բազա, ինչպես նաև Իսրայելի Թել Նոֆ ավիաբազան և Թել Ավիվում գտնվող իսրայելական բանակի հրամանատարական շտաբը։

Մերձավորարևելյան և միջազգային ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հարվածներ են հասցվել Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի, Բահրեյնի և Օմանի տարածքներին։ Մասնավորապես, ԱՄԷ-ում հաղորդվում է Աբու Դաբիի և Դուբայի օդանավակայանների վրա հարվածների մասին։ ԱՄԷ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ փետրվարի 28-ից Իրանի կողմից սկսված հարվածների հետևանքով երկրում զոհվել է 3 մարդ, 58-ը՝ վիրավորվել։

Պայթյունների ձայն է լսվել նաև Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում։ Բահրեյնի իշխանությունները հայտարարել են Մանամայում գտնվող հյուրանոցի վնասման մասին։ Օմանում երկու անօդաչու սարք հարվածել է Դուկմ նավահանգստին։ Օմանի ափերի մոտ հարձակման են ենթարկվել նաև Պալաուի դրոշի ներքո գործող տանկերը։

Հաղորդվում է նաև, որ ամերիկյան հակաօդային պաշտպանության համակարգերն Իրաքի հյուսիսում՝ Էրբիլի օդանավակայանի մոտ գտնվող ռազմական բազայի վրա, խոցել են անօդաչու սարք։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին հայտարարել է, որ երկու հրթիռ է արձակվել Կիպրոսի ուղղությամբ։

Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելը հայտարարել էր Իրանի դեմ «լայնածավալ մարտական ​​գործողություններ» սկսելու մասին: Ավելի ուշ ԱՄՆ-ն միացել էր գործողությանը: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը:

Ռազմական գործողությունների հետևանքով չեղարկվել էին Երևանից ԱՄԷ և Մերձավոր Արևելքի մի շարք քաղաքներ և հակառակ ուղղություններով չվերթերը։ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների՝ Օմանով Հայաստան մեկնելու հնարավորության մասին։ Մարտի 1-ի՝ ժամը 15։30-ի դրությամբ, Մերձավոր Արևելքում զոհերի թվում հայեր չկան։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+