ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լավատեսորեն է տրամադրված ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորության հարցում, հայտնել է The Wall Street Journal-ը թերթը ՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրին։
Պարբերականի աղբյուրի խոսքով՝ ԱՄՆ ղեկավարն ու նրա թիմը պատրաստ են կառուցողական դեր խաղալ հակամարտության ավարտի հարցում և փոխգործակցել երկու կողմերի հետ։ Պարբերականի զրուցակիցը նշել է, որ Թրամփը լավատեսորեն է գնահատում խաղաղության համաձայնագրի կնքման հեռանկարները։ WSJ-ն ընդգծել է, որ ԱՄՆ նախագահը Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինին փոխանցել է, որ կցանկանար հակամարտության ավարտը։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 24-ին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն, ակնհայտորեն, փոխել է իր մոտեցումը Ալյասկայի գագաթնաժողովում Ուկրաինայի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների նկատմամբ, սակայն Ռուսաստանն ամեն դեպքում կկատարի իր առջև դրված խնդիրները։
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հուլիսին մի քանի անգամ հարձակվել էին ՌԴ-ում գտնվող Wildberries-ի լոգիստիկ համալիրների վրա։ Հուլիսի 18-ին Տամբովի մարզի Կոտովսկու և Մոսկվայի մարզի Էլեկտրոստալի վրա հարձակումների հետևանքով զոհվել էր գիշերային հերթափոխի 7 աշխատող, ևս 24-ը՝ վիրավորվել: Հուլիսի 22-ին հարձակման էին ենթարկվել Կրասնոդարի և Նևիննոմիսկի լոգիստիկ կենտրոնները։
Ուկրաինական այս հարձակումների ֆոնին հուլիսի 23-ին Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթն է սահմանել, որն ամենախոշորն է վերջին չորս տարվա ընթացքում։





































