Wildberries ընկերությունը «անվտանգության պահանջներին համապատասխան» էվակուացրել է Կրասնոդարի և Նևիննոմիսկի իր լոգիստիկ կենտրոնները, հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը։
Կրասնոդարի երկրամասի և Ստավրոպոլի երկրամասի իշխանությունները հուլիսի 22-ի գիշերը հայտնել են տարածաշրջանների ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի հարձակումների մասին։ Ստավրոպոլի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի փոխանցմամբ՝ Նևիննոմիսկի պահեստային համալիրի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով տուժել է հինգ մարդ, բոլորին ցուցաբերվել է ամբուլատոր բուժօգնություն։
Կուբանի օպերատիվ շտաբն իր հերթին հայտնել է պահեստային համալիրի վրա ԱԹՍ-ի ընկնելու և դրա հետևանքով բռնկված հրդեհի մասին, ինչի հետևանքով տուժել է երեք մարդ․ նրանք տեղափոխվել են բժշկական հաստատություններ։
Հուլիսի 18-ի գիշերն ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել էին Wildberries-ի երկու լոգիստիկ համալիրի վրա՝ Տամբովի մարզի Կոտովսկում և Մոսկվայի մարզի Էլեկտրոստալում: Կոտովսկում զոհվել էր գիշերային հերթափոխի 7 աշխատող, ևս 24-ը՝ վիրավորվել: Էլեկտրոստալում վիրավորվել էր ավելի քան 30 մարդ, որոնցից մեկը հիվանդանոցում մահացել էր: Ընկերությունը հայտնել են, որ մշակվում է վաճառողների փոխհատուցումների և ֆինանսական աջակցության մեխանիզմները։






































