ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ոչ ոք չի կարող թելադրել, թե ինչ զենք է նա վաճառում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ նախագահ այսպես է մեկնաբանել Իսրայելի հետ Թուրքիային հինգերորդ սերնդի F-35 կործանիչների մատակարարման շուրջ անհամաձայնության մասին հարցը։
«Թուրքիան ինձ համար հիանալի դաշնակից է։ Ոչ ոք չի կարող ինձ ասել, թե ինչ պետք է վաճառենք»,- նշել է Թրամփը։
Սպիտակ տան ղեկավարը Թուրքիան հայտարարել է «շատ հզոր երկիր»: «Նրանք ունեն հսկայական բանակ, շատ մեծ և հզոր: Նրանք ունեն շատ գերազանց սարքավորումներ», - հավելել է նա։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հուլիսի սկզբին հայտարարել էր, որ Թուրքիայի կողմից ամերիկյան F-35 կործանիչների գնումը կխախտի Մերձավոր Արևելքում ուժերի հավասարակշռությունը: Նա հավելել է, որ «Թուրքիան ագրեսիվ մտադրություններ ունի»: Axios-ի տվյալներով՝ Նեթանյահուն հեռախոսազրույցի ժամանակ խնդրել է Թրամփին զերծ մնալ Թուրքիային նոր զենքի համակարգեր փոխանցելուց՝ իր ռազմաօդային ուժերը արդիականացնելու համար։
Թուրքիան հեռացվել է F-35 ծրագրից՝ 2017 թվականին Ռուսաստանից S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի չորս դիվիզիոն ձեռք բերելուց հետո։ Հուլիսի 7-8-ը Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թրամփը դրական է տրամադրված Թուրքիային F-35 կործանիչներ մատակարարելու հարցում։ Ինքը՝ Թրամփը, հայտնել էր, որ հակված է հաստատել կործանիչների վաճառքը Թուրքիային։ Սակայն նա ընդգծել էր, որ վերջնական որոշում դեռևս չի կայացվել, և որ հնարավոր գործողությունները գնահատվում են։






































