Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+8°
  • Կապան+13°
  • Սևան+4°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 12:58

Թուրքիային F-35-ներ վաճառելը կխախտի ուժերի հավասարակշռությունը․ Նեթանյահու

Թուրքիային F-35-ներ վաճառելը կխախտի ուժերի հավասարակշռությունը․ Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ամերիկյան F-35 կործանիչների գնումը Թուրքիայի կողմից կխախտի Մերձավոր Արևելքում ուժերի հավասարակշռությունը:

«Դա կխախտի Մերձավոր Արևելքում ուժերի հավասարակշռությունը, քանի որ, կարծում եմ, Թուրքիան ագրեսիվ մտադրություններ ունի»,- Նեթանյահուի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը:

Reuters-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն կվերացնի Անկարայի դեմ 2020 թվականին սահմանված պատժամիջոցները, որոնք սահմանվել էին Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթային համակարգերի գնման պատճառով, և բարձրացրել է Թուրքիային F-35 կործանիչներ վաճառելու հնարավորությունը:

«Թուրքիան, շատ առումներով շատ ավելի հավատարիմ էր, քան այլ երկրներ, որոնք պետք է հավատարիմ լինեին։ Դա հիանալի ինքնաթիռ է, լավագույնը: Եվ դա, անշուշտ, այն թեման է, որը կքննարկենք»,- ասել է Թրամփը՝ անդրադառնալով Անկարային F-35-ների հնարավոր վաճառքին:

Նա նաև հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է վերացնել Թուրքիայի դեմ պատժամիջոցները՝ հավելելով, որ ԱՄՆ պետքարտուղարը և Ֆինանսների նախարարն աշխատում են այս հարցի շուրջ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հույս ունի դրական արդյունքի հասնել Թուրքիայի կողմից F-35 կործանիչների ձեռքբերման հարցում:

«Մենք արդեն քննարկել ենք սա ԱՄՆ-ի հետ, և մեզ խոստացել են 5 ինքնաթիռ: Ես գիտեմ, որ պարոն Թրամփը միշտ պահում է իր խոստումները»,- ասել է նա:

Reuters-ը, հղում անելով երկու աղբյուրի, հայտնել է, որ Թրամփը, ինչպես սպասվում է, կաջակցի Թուրքիային F-35-ների հնարավոր վաճառքին: Աղբյուրների համաձայն՝ քննարկվող լուծումներից մեկը ռուսական ՀՕՊ համակարգեր ուղարկելն է երրորդ երկիր:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ վարչակազմը նախատեսում է հաստատել Թուրքիային տասնյակ կործանիչների շարժիչների վաճառքը՝ ավելի քան 700 մլն դոլարով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
  6. «Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին»․ ՀԺՄ-ն ակնկալում է միջազգային կառույցների արձագանքըՆոյեմբերի 19
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+