Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+8°
  • Կապան+13°
  • Սևան+4°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 13:00

Վենեսուելայում ավերիչ երկրաշարժերից հետո նոր ցնցումներ են գրանցվել

Վենեսուելայում ավերիչ երկրաշարժերից հետո նոր ցնցումներ են գրանցվել

Վենեսուելայի հյուսիսային ափերի մոտ հունիսի 26-ին՝ երկու հզոր ցնցումներից օրեր անց, գրանցվել է նոր՝ 4,9 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին։

Գործակալության տվյալներով՝ նոր ցնցումներն զգացվել են Կարակասում և Մարակայում։ 

Associated Press-ը հաղորդել է, որ Լա Գուայրայում՝ երկրաշարժերից ամենաշատ տուժած շրջաններից մեկում, բնակիչները և կամավորները սեփական ուժերով են որոնում անհետ կորած հարազատներին՝ պետական փրկարարների և ծանր տեխնիկայի պակասի պայմաններում։ Իշխանությունները սահմանափակել են մուտքը Լա Գուայրայի որոշ հատվածներ, քանի որ խցանումներն ու անկանոն տեղաշարժը խոչընդոտել են որոնողափրկարարական աշխատանքներին։ Գործակալությունը նշում է, որ երկրաշարժից հետո առաջին 48-72 ժամը համարվում է վճռորոշ՝ փլատակներում մնացած մարդկանց փրկելու համար։ 

Reuters-ի հաղորդմամբ՝ Վենեսուելա են ժամանել օտարերկրյա փրկարարական խմբեր, այդ թվում՝ Մեքսիկայից և Սալվադորից։ ԱՄՆ-ն հայտարարել է 150 մլն դոլարի օգնության մոբիլիզացման և մարդասիրական օգնության նպատակով պատժամիջոցների մեղմացման մասին։ ՄԱԿ-ը գնահատել է վնասը 6,7 մլրդ դոլար։

Վենեսուելայում հունիսի 24-ին տեղի ունեցած 7,2 և 7,5 մագնիտուդով երկու երկրաշարժների հետևանքով զոհերի թիվը հասել էր 920-ի, իսկ վիրավորներինը՝ 3300-ի։ Շուրջ 51 000 մարդ համարվում է անհետ կորած։ Առավել շատ տուժել են Կարակասի մերձակայքի շրջաններն ու Լա Գուայրայի նահանգը։ Կիլիկիո կաթողիկոսությունը հայտնել էր երկրաշարժից տուժած հայերի մասին։

Վնասված Վենեսուելայի գլխավոր՝ Սիմոն Բոլիվարի միջազգային օդանավակայանը փակվել էր, խափանվել էին էլեկտրամատակարարումը, նավահանգիստների աշխատանքը, փակվել էր Լա Գուայրայի նավահանգստը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
  6. Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել․ ԶԼՄՆոյեմբերի 18
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+