Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման հուշագրի վրա աշխատող տեխնիկական խումբը կվերսկսի իր նիստը հունիսի 30-ին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Տեխնիկական խումբը, որքան հիշում եմ, կվերսկսի իր նիստը 29-ին կամ 30-ին։ Նրանք բաժանվել են տարբեր հարցերով զբաղվող աշխատանքային խմբերի։ Եթե չեմ սխալվում, նրանք վերադառնում են Շվեյցարիա»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունն Իրանի դեմ սկսվել էր փետրվարի 28-ին։ Հունիսի 18-ին ԱՄՆ-ն և Իրանը հուշագիր էին ստորագրել երկու երկրների միջև ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ: 14 կետից բաղկացած փաստաթղթով ևս 60 օրով երկարաձգում է ապրիլին կողմերի միջև հայտարարված հրադադարը, որի ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը պետք է համաձայնեցնեին վերջնական հրադադարը։ Շվեյցարիայում հունիսի 21-ին ավարտվել էր ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների առաջին փուլը, որը հիմնականում կրել էր տեխնիկական բնույթ։




































