Իրանն ու Օմանը վերահսկում են Հորմուզի նեղուցը և վճար են գանձում նավերի անցման համար։ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
«Ինչ վերաբերում է Հորմուզի նեղուցին, ապա մենք և մեր օմանցի գործընկերներն ենք որոշումներ կայացնում դրա վերաբերյալ։ Մենք ցանկանում ենք, որ այս նեղուցով անցումը պարզեցվի։ Ծառայությունների մատուցման համար որոշակի գումար ենք գանձում, բայց դա չի նշանակում, թե ցանկանում ենք փակել նեղուցը»,- նշել է նա։
Մայիսի վերջին իրանցի զինվորականները նախազգուշական կրակ էին բացել՝ կանխելու առանց Իրանի թույլտվության նավերի անցումը Հորմուզի նեղուցով։
ԱՄՆ-ի և Իրանի միջև 60-օրյա փոխըմբռնման հուշագրի նախագծով նախատեսվել է Հորմուզի նեղուցի բացում, նավագնացությունը կլինի «անսահմանափակ»։


































