ԱՄՆ ռազմական և քաղաքական ղեկավարությունը չի ցանկանում Իրանի դեմ կրկին լայնամասշտաբ մարտական գործողությունների սկսել, հայտնել է Al Monitor պորտալը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմում իր աղբյուրներին։
Պորտալի տեղեկությամբ՝ Վաշինգտոնը ռազմական գործողության վերսկսման միջոցով նպատակներին հասնելու մեջ հեռանկարներ այլևս չի տեսնում։ Սպիտակ տունը ձգտում է հակամարտության կարգավորմանը դիվանագիտական միջոցներով՝ միաժամանակ ուժեղացնելով տնտեսական ճնշումը Թեհրանի նկատմամբ։
ԱՄՆ-ն և Իսրայելն սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին։ Մայիսի 25-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իրանի պատվիրակությունը ժամանել է Դոհա՝ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը քննարկելու։ Axios-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ն ու Իրանը մոտ են 60-օրյա հրադադարի համաձայնագիր կնքելուն։ Այս ֆոնին, սակայն, ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են հարվածներով փոխանակվել։
Մայիսի 28-ին Axios-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները պատրաստել են փոխըմբռնման հուշագրի նախագիծ, որը նախատեսում է զինված հակամարտության ավարտ և միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների մեկնարկ։




































