Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:08

Իրանն սպառնացել է ոչնչացնել Պարսից ծոցից հարավ ամերիկյան ռազմաբազաները

Իրանն սպառնացել է ոչնչացնել Պարսից ծոցից հարավ ամերիկյան ռազմաբազաները

Իրանը կոչնչացնի Պարսից ծոցի հարավում գտնվող բոլոր ամերիկյան ռազմական բազաները, Fox News-ի փոխանցմամբ` հայտարարել է «Խաթամ ​​ալ-Անբիա» ռազմական հրամանատարության կենտրոնական շտաբի խոսնակ, գնդապետ Էբրահիմ Զոլֆաղարին։

«Վերջին 24 ժամվա ընթացքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը կանխել են մեկ նավի անցումը Հորմուզի նեղուցով։ Պարսից ծոցի հարավում գտնվող ամերիկյան բոլոր ռազմական բազաները մոտ ապագայում կհանվեն շահագործումից»,- սպառնացել է նա։

Զոլֆաղարին հավելել է, որ Իրանը մտադիր է կառուցել «նոր կարգ»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պենտագոնը պատրաստել է Իրանի դեմ հարվածների ծրագրեր, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշի շարունակել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում։ Հարձակման թիրախների թվում են իրանական էներգետիկ օբյեկտներն ու ենթակառուցվածքները։

CNN-ի փոխանցմամբ՝ Թրամփը հանդիպում է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջել Դի Վենսի, Պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆի և ԱՄՆ վարչապետի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի հետ։

Հեռուստատեսությունը մանրամասնել է, որ Պենտագոնը մի քանի ծրագիր է պատրաստել Իրանի դեմ հարվածներ հասցնելու համար, եթե Թրամփը որոշի վերսկսել ռազմական գործողություններն Իսլամական Հանրապետության դեմ։ CNN-ի հաղորդմամբ՝ թիրախների ցանկում ներառված են Իրանի էներգետիկ օբյեկտներն ու ենթակառուցվածքները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+