Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:25

Սմարթֆոնների տարածումը դարձել է աշխարհում ծնելիության անկման պատճառներից մեկը. ԶԼՄ

Սմարթֆոնների տարածումը դարձել է աշխարհում ծնելիության անկման պատճառներից մեկը. ԶԼՄ

Աշխարհի տարբեր երկրներում ծնելիության մակարդակի նվազումը, ի թիվս այլ գործոնների, կապված է բջջային ինտերնետի և սմարթֆոնների լայն տարածման հետ, հատկապես՝ երիտասարդության շրջանում, հայտնել է ՌԲԿ-ն՝ հղում անելով Financial Times-ը (FT)-ին:

FT-ն, հղում անելով փորձագիտական տվյալներին, նշում է, որ թվային տեխնոլոգիաների զարգացումը կտրուկ կրճատել է մարդկանց անձնական շփման ժամանակը։

Ցինցինատիի համալսարանի հետազոտողներ Նաթան Հադսոնը և Էրնան Մոսկոսո-Բոեդոն ծնելիության անկումը կապում են 4G ցանցերի ներդրման հետ: Օրինակ՝ ԱՄՆ-ում և Միացյալ Թագավորությունում ծնունդների թիվն ամենից արագ կրճատվել է հենց այն շրջաններում, որտեղ բարձր արագությամբ կապն ավելի շուտ է հասանելի դարձել:

FT-ն նմանատիպ միտումներ է արձանագրել ամբողջ աշխարհում. ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Ավստրալիայում երիտասարդների շրջանում ծնելիության կտրուկ անկում էր սկսվել 2007 թվականից, Ֆրանսիայում և Լեհաստանում՝ 2009-ից, իսկ Մեքսիկայում, Մարոկկոյում և Ինդոնեզիայում՝ 2012 թվականից: Գանայում, Նիգերիայում և Սենեգալում զգալի նվազում էր ֆիքսվել 2013-2015 թվականներին:

Նոտր Դամի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Մելիսա Քերնիի կարծիքով՝ ժամանակակից թվային մեդիա միջավայրը հանգեցրել է ռոմանտիկ հարաբերությունների կրճատմանը: Ժողովրդագիր Լայման Սթոունն, իր հերթին, նշել է, որ սոցիալական ցանցերը ձևավորում են զուգընկերոջ վերաբերյալ արհեստական չափանիշներ, ինչը դժվարացնում է իրական կյանքում հարաբերությունների հաստատումը: Ֆինն ժողովրդագիր Աննա Ռոտկիրխը հաստատել է, որ հարաբերություններում առկա խնդիրներն առավել հաճախ հանդիպում են սոցցանցերից ակտիվորեն օգտվող երիտասարդների մոտ:

Եվրոստատի կանխատեսմամբ՝ առաջիկա 75 տարվա ընթացքում Եվրոպայի բնակչությունը կկրճատվի 11%-ով (մոտ 53 մլն մարդ): 2025 թվականին նորածինների թվի նվազում էր գրանցվել Ավստրիայում, Իտալիայում և Շվեդիայում, իսկ Գերմանիայում մահացությունը գերազանցում է ծնելիությանը չորրորդ տարին անընդմեջ: Բնակչության կտրուկ նվազում է սպառնում նաև Չինաստանին. տասը տարվա ընթացքում բնակչության թիվը կարող է կրճատվել 60 միլիոնով, ինչը բացասաբար կանդրադառնա երկրի արտադրողականության և սոցիալական ապահովության համակարգի վրա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+