Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 20:39

Իրանն ԱՄՆ-ից պահանջել է դադարեցնել պատերազմը և խաղաղություն հաստատել Լիբանանում

Իրանն ԱՄՆ-ից պահանջել է դադարեցնել պատերազմը և խաղաղություն հաստատել Լիբանանում

Իրանն ԱՄՆ-ին փոխանցած պահանջների թվում ներառել է ամբողջ տարածաշրջանում, այդ թվում՝ Լիբանանում խաղաղության և անվտանգության հաստատումը, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է Բելառուսում Իրանի դեսպան Ալիրեզա Սանեին։

Նրա խոսքով՝ Թեհրանի առաջարկների համաձայն՝ պատերազմը պետք է ամբողջությամբ դադարեցվի։ Բացի այդ, իրանական կողմը պահանջել է ապասառեցնել տարբեր երկրների բանկերում երկար տարիներ արգելափակված իրանական միջոցները և վերջ դնել ռազմածովային շրջափակմանն ու նավերի առգրավմանը: Դեսպանն ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացահայտորեն սպառնում է ոչնչացնել իրանական քաղաքակրթությունը և կիրառել միջուկային զենք, սակայն միջազգային իրավապաշտպան կառույցներն ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չեն արձագանքում։

Վաշինգտոնի հետ երկխոսության շրջանակում Իրանը նաև նախատեսում է փոխել Հորմուզի նեղուցով նավերի անցման կարգը՝ սահմանելով, որ նավագնացությունը չի վերադառնալու նախկին ռեժիմին: Ըստ նոր պահանջների՝ նավերը պետք է շարժվեն Իրանի սահմանած անվտանգության կանոններով և վճարեն համապատասխան տուրքեր։

ԱՄՆ-ն և Իսրայելն սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին, ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ: Իսլամաբադում կայացած բանակցությունների առաջին փուլն ավարտվել էր անարդյունք։ ԱՄՆ ռազմածովային ուժերն ապրիլի 13-ին սկսել էին Իրանի նավահանգիստների շրջափակումը։

Թրամփն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի հետ ապրիլի 16-ին բանակցությունների արդյունքում հայտարարել էր Իսրայելի և Լիբանանի միջև տասնօրյա հրադադարի մասին: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվել էր։

Ապրիլի 22-ին նախատեսված բանակցությունների երկրորդ փուլը չէր կայացել։ Մայիսի 1-ին Սպիտակ տունը պաշտոնապես տեղեկացրել էր ԱՄՆ Կոնգրեսին, որ Իրանի հետ պատերազմն ավարտված է համարում։ Մայիսի 5-ին ԱՄՆ-ն հայտնել էր Հորմուզի նեղուցի բացման մասին։

Մայիսի սկզբին Թեհրանն Իսլամաբադի միջոցով Վաշինգտոնին էր փոխանցել համաձայնության հասնելու 14 կետից բաղկացած ճանապարհային քարտեզ, որը պատասխան էր ամերիկյան կողմի նախնական՝ 9 կետանոց նախաձեռնության:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+