Իրանի ափերի մոտ ընթացող բեռնատար նավերից մեկի կապիտանը հայտնել է մի քանի փոքր նավի կողմից իրականացված հարձակման մասին, հայտնել է ՌԲԿ-ն։
Համապատասխան նախազգուշացումը հրապարակել է Դուբայում տեղակայված Միացյալ Թագավորության ծովային առևտրային գործառնությունների կենտրոնը (UKMTO):
Միջադեպը տեղի է ունեցել իրանական Սիրիկ նավահանգստից մոտ 20 կմ դեպի արևմուտք:
Անձնակազմը չի տուժել, էկոլոգիական հետևանքներ չեն արձանագրվել: Տվյալ շրջանով անցնող նավերին հորդորել են ցուցաբերել առավելագույն զգուշավորություն և ցանկացած կասկածելի գործողության մասին տեղեկացնել UKMTO-ին՝ մինչև քննության ավարտը:
Նախօրեին՝ մայիսի 2-ին, Եմենի ափերի մոտ անհայտ զինված անձինք զավթել էին M/T EUREKA նավթային տանկերը և այն Ադենի ծոցով ուղղորդել դեպի Սոմալիի ափեր: Եմենի իշխանությունները պարեկային նավեր էին ուղարկել տանկերին հետևելու համար և հայտարարել միջազգային գործընկերների հետ գործողությունների համակարգման մասին:




































