Ռուսաստանի Տուապսե քաղաքում նավթավերամշակման գործարանի վրա անօդաչու թռչող սարքի հարվածից հետո հավաքվել և հեռացվել է ավելի քան 8000 խորանարդ մետր աղտոտված հող և յուղաջրային խառնուրդ, հայտնել է ՏԱՍՍ-ը։
Նավթի արտահոսքն առաջացել էր ապրիլի 28-ի գիշերը՝ անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով գործարանում բռնկված հրդեհից հետո: Տուապսեում հայտարարվել է տարածաշրջանային արտակարգ դրություն: Քաղաքի ջրամատակարարումը մասամբ սահմանափակվել է։
Նավթի արտահոսքի հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավված է, ընդհանուր առմամբ, 360 մարդ և 60 միավոր տեխնիկա, ասվում է հայտարարության մեջ։





































