Իսրայելական բանակը պայթեցնում է Լիբանանի սահմանամերձ բնակավայրերում գտնվող տները, հայտնել է «Ռիա Նովոստիի»՝ վկայակոչելով արաբական երկրներից մեկում գտնվող աղբյուրի։
Նշվում է, որ պայթեցումներ են իրականացվել Բայդա և Նակուրա բնակավայրերում, ինչպես նաև Բինթ-Ջբեյլ քաղաքի հյուսիսային հատվածներում։ Աղբյուրի տվյալներով՝ իսրայելական զինվորականներն ականապատում են ամբողջ փողոցներ՝ բնակելի տներով։
Ապրիլի 16-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի հետ բանակցությունների արդյունքում հայտարարել էր Իսրայելի և Լիբանանի միջև տասնօրյա հրադադարի մասին:
Դրանից հետո Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ էր հասցրել հարավային Լիբանանի մի քանի շրջանում «ահաբեկիչների ուղղությամբ»:




































