Վաշինգտոնում տեղյակ չէին Իրանի «Հարավային Փարս» գազային հանքավայրը գրոհելու Իսրայելի մտադրության մասին, և Կատարը, որը տուժել է Թեհրանի հետ կապված օբյեկտների հարվածներից, նույնպես առնչություն չունի, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Այլևս ոչ մի հարձակում Իսրայելը չի իրականացնի «Հարավային Փարսի» այս չափազանց կարևոր և արժեքավոր հանքավայրի դեմ, եթե միայն Իրանը չորոշի անխոհեմորեն հարձակվել բոլորովին անմեղների վրա, այս դեպքում՝ Կատարի»,- հավելել է Թրամփը:
Նավթագազային հանքավայրը և դրա հետ կապված ենթակառուցվածքները հարձակման էին ենթարկվել մարտի 18-ին:
«Հարավային Փարսը» բնական գազի խոշորագույն հանքավայր է, Հյուսիսային հատվածը գտնվում է Կատարի տիրապետության տակ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







