Առնվազն 40 մարդ է զոհվել, 48-ը՝ վիրավորվել Իրանի Մինաբա քաղաքում աղջիկների տարրական դպրոցի վրա հարձակման հետևանքով, հայտնում է IRNA գործակալությունը։
ԱՄՆ-ն ու Իսրայելը ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ: Հարվածների տակ են հայտնվել Իրանի խոշորագույն քաղաքները, այդ թվում՝ Թեհրանը։ Սպիտակ տունը հիմնավորել է հարձակումը, իբր, Իրանից բխող հրթիռային և միջուկային սպառնալիքներով: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է լայնածավալ պատասխան գործողության մասին:
Հաղորդվել է Իրանի կողմից հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արձակման մասին, օդային տագնապի ազդանշաններ են հնչել Թել Ավիվի շրջանում: ԶԼՄ-ների տվյալներով՝ հարվածների են ենթարկվել նաև Բահրեյնում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում ԱՄՆ ռազմաբազաները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







