Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:10

Եվրոպայում ԱՄՆ դաշնակիցների մի մասը հրաժարվել է մասնակցել Թրամփի Խաղաղության խորհրդին

Եվրոպայում ԱՄՆ դաշնակիցների մի մասը հրաժարվել է մասնակցել Թրամփի Խաղաղության խորհրդին

ԱՄՆ-ի մի շարք առաջատար եվրոպական դաշնակիցներ հրաժարվել են մասնակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի առաջին նիստին, որը տեղի կունենա Վաշինգտոնում, հայտնում է The Guardian-ը:

Պարբերականի տվյալներով՝ մասնակցությունը մերժել են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները: Նրանք կասկածներ են հայտնել ֆինանսավորման թափանցիկության և նախաձեռնության մանդատի վերաբերյալ։

Սպիտակ տունը խթանում է Խաղաղության խորհուրդը՝ որպես Գազայի վերականգնման համակարգման մեխանիզմ: Թրամփը հայտարարել է, որ մասնակից երկրներն արդեն խոստացել են դրա համար ավելի քան 5 միլիարդ դոլար հատկացնել և պատրաստ են անձնակազմ ուղարկել կայունացման ուժերին:

Նախաձեռնությունը թերահավատություն է առաջացնում The Guardian-ի հարցված փորձագետների շրջանում, որոնք մատնանշում են Գազայի կառավարման և անվտանգության ապահովման հստակ ծրագրի բացակայությունը: Մասնակցությունից հրաժարվել է նաև Վատիկանը՝ ընդգծելով ՄԱԿ-ի առաջատար դերը ճգնաժամերի կարգավորման գործում:

Նիստին կմասնակցեն Մերձավոր Արևելքի երկրները, այդ թվում՝ Իսրայելը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Կատարը և Հորդանանը: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն իր փոխարեն ԱԳ նախարարին կուղարկի։

Վաշինգտոն են մեկնել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Գազայի վերականգնման Թրամփի վարչակազմի ծրագիրը նախատեսում է կայունացման միջազգային ուժերի և ժամանակավոր կառավարչական կառույցների ստեղծում, սակայն գործընթացի մասնակիցները մինչև հիմա չեն որոշել ծրագրի իրականացման մեխանիզմները, իսկ հումանիտար իրավիճակն այդ հատվածում շարոնակում է ծանր մնալ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+