ԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի, հայտնում է AP-ն:
Ավելի քան 30 սանտիմետր ձյունը, որ տեղացել է Արկանզասից մինչև Նոր Անգլիա, հանգեցրել է երթևեկության դադարեցման մի շարք հատվածներում, չեղարկել են մի շարք թռիչքներ, դպրոցները փակվել են: Եղանակի ազգային ծառայությունը հայտնել է, որ Պիտսբուրգից հյուսիս ընկած շրջաններում ձյուն է տեղացել մինչև 20 դյույմ (50 սանտիմետր), իսկ օդի ջերմաստիճանը երկուշաբթիից երեքշաբթի իջել է մինչև - 31 աստիճան Ցելսիուս:
Շատ բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության:
Հունվարի 26-ին հաղորդվել էր, որ մոտ 90 մլն մարդ գտնվում է ծայրահեղ ցրտի նախազգուշացումների ներքո։ Իշխանությունները մտահոգություն էին հայտնել հատկապես ապաստարան և էլեկտրաէներգիա չունեցող քաղաքացիների անվտանգության հարցով, քանի որ սառնամանիքը կշարունակվի նաև առաջիկա օրերին։






































