Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:40

ԱՄՆ-ն մաքսատուրքեր է սահմանում եվրոպական երկրների նկատմամբ՝ մինչև Գրենլանդիայի ձեռքբերումը․ Թրամփ

ԱՄՆ-ն մաքսատուրքեր է սահմանում եվրոպական երկրների նկատմամբ՝ մինչև Գրենլանդիայի ձեռքբերումը․ Թրամփ

Վաշինգտոնի վարչակազմը 10% մաքսատուրք է սահմանում Դանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Միացյալ Թագավորության, Ֆինլանդիայի և Նիդեռլանդների նկատմամբ, որոնք ուժի մեջ կմնան մինչև Գրենլանդիայի՝ Միացյալ Նահանգների կողմից ձեռքբերման վերաբերյալ համաձայնության հասնելը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Սկսած 2026 թվականի փետրվարի 1-ից՝ վերոնշյալ բոլոր երկրների (Դանիա, Նորվեգիա, Շվեդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Միացյալ Թագավորություն, Նիդեռլանդներ և Ֆինլանդիա) վրա կգործի 10% մաքսատուրք Միացյալ Նահանգներ առաքվող բոլոր ապրանքների համար: 2026 թվականի հունիսի 1-ին այս մաքսատուրքերը կբարձրանան մինչև 25%»,- գրել է նա Truth Social սոցիալական ցանցում:

«Այս մաքսատուրքերը կգանձվեն և կվճարվեն մինչև Գրենլանդիայի լիարժեք և ամբողջական ձեռքբերման վերաբերյալ համաձայնության հասնելը»,- հավելել է Թրամփը:

Հունվարի 12-ին ԱՄՆ Կոնգրեսը ներկայացրել էր օրինագիծ՝ «Գրենլանդիան անեքսիայի ենթարկելու և նրան պետականություն շնորհելու մասին»։ Թրամփը հունվարի 16-ին հայտարարել էր, որ քննարկում է նոր տուրքեր սահմանել այն երկրների համար, որոնք դեմ են Գրենլանդիան անեքսիայի ենթարկելու իր ծրագրերին։

Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը հայտարարել էր, որ եթե կանգնեն ընտրության առաջ, իրենց նախապատվությունը կտան Դանիային՝ Միացյալ Նահանգների փոխարեն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+