Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:31

Հալեպում մարտերի պատճառով զոհերի և տեղահանվածների թիվն աճել է

Հալեպում մարտերի պատճառով զոհերի և տեղահանվածների թիվն աճել է

Հալեպում ավելի քան 45 000 մարդ ստիպված է լքել իրենց տները Սիրիայի կառավարական ուժերի և քրդամետ «Սիրիական դեմոկրատական ​​ուժեր» (SDF) կոալիցիայի միջև մարտերի սկսվելուց ի վեր, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Հալեպի սոցիալական հարցերի վարչությանը։

Սիրիայի կառավարական ուժերի և SDF-ի միջև մարտերն սկսվել էին հունվարի 6-ին։ Գործակալության տվյալներով՝ գիշերը հարաբերական դադարից հետո, հունվարի 7-ին վերսկսվել են հրետակոծությունները, որոնք ուժգնացել են կեսօրին և երեկոյան մարել։ Հալեպի առողջապահության վարչության տվյալներով՝ հունվարի 7-ին բախումների սկսվելուց ի վեր զոհվել է 4 խաղաղ բնակիչ, իսկ ավելի քան 20-ը՝ վիրավորվել։

ՏԱՍՍ-ը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին, հաղորդել է, որ Հալեպում հրետակոծությունից զոհված խաղաղ բնակիչների թիվը հասել է 5-ի, ևս 31-ը վիրավորվել է։ Սիրիական բանակը Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիե քրդերի կողմից վերահսկվող թաղամասերում գտնվող ռազմական դիրքերը հայտարարել է «օրինական ռազմական թիրախներ»։

Երկու սիրիական աղբյուր Reuters-ին հայտնել է, որ քաղաքում «մեծ ռազմական գործողություն» է սպասում։ Միևնույն ժամանակ, Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական վարչակազմի խոսնակ Իլհամ Ահմեդը գործակալությանը հայտնել է, որ հակամարտության լարվածությունը թուլացնելու համար միջազգային միջնորդական ջանքեր են գործադրվում: Reuters-ի աղբյուրի փոխանցմամբ՝ իրավիճակի կարգավորման գործում միջնորդում է Միացյալ Նահանգները:

Հալեպում Սիրիայի ժամանակավոր կառավարության և քրդերի միջև բախումներ տեղի էին ունեցել նաև 2025 թվականի դեկտեմբերին: Սիրիայի հայ համայնքը հորդորել էր Հալեպի հայությանն անվտանգության նկատառումներից ելնելով տներից դուրս չգալ։ Դեկտեմբերի 23-ին Սիրիայի կառավարական զորքերը և դեմոկրատական ուժերը պայմանավորվել էին դեէսկալացիայի շուրջ։

Հալեպում հունվարի 6-ին իրավիճակը կտրուկ սրվել էր, հայաբնակ թաղամասերի հարևանությամբ կրակոցներ էին հնչել, որոնք երեկոյան ինտենսիվ շարունակվել էին, կիրառվել էր հրետանի։ Քրդական երկու շրջան անմիջապես հարակից է հայաբնակ թաղամասերին, ինչի պատճառով ռազմական գործողություններն զգալիորեն ազդում են նաև հայկական համայնքի վրա։

Ազգային առաջնորդարանի դիվանն ավելի վաղ հայտնել էր, որ բախումներ են սպասվում, և հայերին կոչ էր արել ապաստանել եկեղեցում: Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը հայտարարել էր, որ կշարունակի գործունեությունը քաղաքում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+