ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Twitter իր միկրոբլոգում հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։
Պոմպեոն հայտնել է, որ թուրք գործընկերոջ հետ քննարկել է աշխարհում մոլեգնող նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում թուրք-ամերիկյան համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։
ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է, որ շարունակելու ենք համագործակցությունը Թուրքիայի և ԱՄՆ քաղաքացիներին իրենց երկրներ բերելու ուղղությամբ, ինչպես նաև մատակարաման շղթայի ոլորտում։
Պետքարտուղարության մամուլի խոսնակ Մորգան Օրթագուսն իր հերթին է տեղեկություն հրապարակել հեռախոսազրույցի վերաբերյալ, փոխանցում է ermenihaber-ը։ Ըստ այդմ՝՝ Պոմպեոն և Չավուշօղլուն անդրադարձել են կորոնավիրուսի դեմ պայքարում ՆԱՏՕ-ի դերին։ Բացի այդ քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող տնտեսական և անվտանգային մի շարք հարցեր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







