Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:05

Բաքուն կարող է Փեզեշքիանի այցն Ադրբեջան օգտագործել հակահայակական նպատակներով

Բաքուն կարող է Փեզեշքիանի այցն Ադրբեջան օգտագործել հակահայակական նպատակներով

Ադրբեջանի իշխանությունները կփորձեն օգտագործել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի Բաքու կատարած այցը հակահայկական նպատակներով, հայտարարել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Այս այցը գրեթե ոչինչ չի փոխելու երկկողմ խնդիրների այն բարդ հանգույցում, որոնք, ըստ էության, բազմաթիվ կետերում անլուծելի են»,- գրել է փորձագետը։

Ոսկանյանը կարծում է, որ Թեհրանի դիրքորոշման մեջ փոփոխություն կամ մեղմացում չի կարող լինել այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցում, քանի որ դա ուղղակիորեն հակասում է իսլամական պետության շահերին։

Իրանագետը կեղծ է անվանել Բաքվի կողմից առաջ քաշվող այն թեզը, որ հայկական Սյունիքով միջանցք չտրամադրելու դեպքում Նախիջևանի հետ ցամաքային կապը կիրականացվի Իրանի տարածքով։ Նրա խոսքով՝ դա ճնշման պրիմիտիվ գործիք է Երևանի վրա, քանի որ այդ հաղորդակցությունը ԽՍՀՄ փլուզումից ի վեր իրականացվել է հենց Իրանի տարածքով՝ «իրանական լիակատար վերահսկողության, իսկ անհրաժեշտության դեպքում նաև սահմանափակումների ներքո»։

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին փետրվարի 6-ին հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցքը» վնաս է թե՛ Հայաստանի, թե՛ Իրանի շահերին: Նա հավելել էր, որ Իրանն ու Հայաստանը համակարծիք են այս հարցում, և տարածաշրջանում միայն Թեհրանն է աջակցում Երևանին ապաշրջափակման վերաբերյալ այդ մոտեցմամբ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+