• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
19 Հուլիս 2026 23:37
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Ադրբեջանից բեռնատարները կարող են 50 կմ երկարությամբ նոր երթուղով հասնել Նախիջևան․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Աշխարհում, Տարածաշրջան, Տնտեսություն,
06 Փետրվար 2025 16:34
ShareShareShare
telegram

Թեհրանը Բաքվին առաջարկել է նոր երթուղով շարունակել բեռնափոխադրումները Նախիջևան, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

Նա պարզաբանել է, որ երթուղին կունենա 50 կմ երկարություն։ Իրանցի դիվանագետի խոսքով՝ երթուղին, որն անցնում է Իրանի տարածքով, ամբողջությամբ գտնվում է Իրանի ինքնիշխանության ներքո, և մաքսային կանոնները կարգավորվում են Իրանի օրենսդրությամբ, և դա որևէ կերպ չի խախտում Իրանի տարածքային ամբողջականությունը։

«Նախկինում Ադրբեջանն ուներ Իրանի տարածքով դեպի Նախիջևան հաղորդակցության ուղի։ 2020 թվականի պատերազմից հետո (Արցախում-խմբ․) ադրբեջանցիներն ավելի մոտեցան և՛ Հայաստանի սահմանին, և՛ մեր սահմանին։ Նախկին երթուղին, որն օգտագործում էին ադրբեջանցիները Նախիջևան բեռնափոխադրումներ իրականացնելու համար, համեմատաբար երկար էր։ Ներկայացվեց հետևյալ գաղափարը, որ նրանք այդ երթուղու մեծ մասն անցնեն իրենց տարածքով, իսկ մնացածը՝ Հայաստանի և Իրանի սահմանին մոտ տարածքով»,- պարզաբանել է դեսպանը։

Խոսելով ճանապարհների ապաշրջափակման մասին՝ Սոբհանին հաստատել է, որ Իրանը դեմ չէ, եթե դա իրականացվի երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ներքո։

«Դա տրանսպորտային երթուղի է։ Ցանկացած ճանապարհ, որը կներառի միջանցքի տրամաբանություն, մենք դեմ ենք»,- պարզաբանել է դեսպանը։

Ըստ Սոբհանիի՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» վնասում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Իրանի շահերը։ Նա հավելել է, որ Իրանն ու Հայաստանը համաձայն են «Զանգեզուրի միջանցքի» հարցում, և տարածաշրջանի երկրներից միայն Թեհրանն է Երևանին աջակցում։

Միաժամանակ, Հայաստանում Իրանի դեսպանը վստահեցրել է, որ տարածաշրջանում նոր էսկալացիայի կանխման ուղղված Թեհրանը բոլոր ջանքերը կգործադրի։ Նա այսպես է մեկնաբանել Սյունիքի մարզում Հայաստանի վրա հարձակվելու Ադրբեջանի որոշման դեպքում Իրանի գործողությունների մասին հարցին՝ ընդգծելով, որ ճանապարհ ստեղծելու համար ուժի կիրառումն արդարացում չունի։

«Չեմ ցանկանում հիմա խոսել ապագա հնարավոր իրադարձությունների մասին և դիրքորոշում հայտնել այդ հավանականությունների վերաբերյալ»,- ասել է Սոբհանին։

Դիվանագետը Հայաստանի դիրքորոշումն այն մասին, որ ցանկացած երթուղի պետք է լինի իր ինքնիշխանության ներքո, անվանել է «միջազգայնորեն ընդունված իրավունք»:

«Եվ եթե հավատարիմ մնանք այս տրամաբանությանը, ապա էսկալացիա չպետք է լինի»,- կարծում է դեսպանը։

Նրա դեսպանի խոսքով՝ եթե հիմա հակամարտություն ծագի, Հայաստանն ունի պաշտպանական ուժ և կարողություն։

«Կարծում եմ՝ ձեր երկրի պաշտպանական հնարավորություններն այդքան չի կարելի թերագնահատել»,- եզրափակել է դեսպանը։

Հունվարի 8-ին ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ Հայաստանի օրակարգում «Խաղաղության խաչմերուկ» նախագծից բացի տրանսպորտային կոմունիկացիաների բացման մասով այլ նախագիծ չկա։ Նա այդպես էր մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե «Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի և կբացվի, Հայաստանը չպետք է «աշխարհագրական պատնեշ լինի Թուրքիայի և Ադրբեջանի միջև»։

Հունվարի 28-ին Ալիևը քննադատել էր հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ այն անվանելով «ուղղակի թղթի կտոր»։

Փետրվարի 5-ին ֆրանսիական RFI ռադիոկայանը, վկայակոչելով տարածաշրջանային վերլուծաբաններին, հայտնել էր, որ Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները հունվարին հանդիպումներ են ունեցել Բաքվում և Ստամբուլում՝ քննարկելու «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու ծրագրերը։

Ռադիոկայանը նշել էր, որ տարածաշրջանում Իրանի թուլացման և ԱՄՆ-ի կողմից մեծացող ճնշման ֆոնին Անկարան և Բաքուն իրենց ծրագրերն առաջ տանելու հնարավորություն են տեսնում։ RFI-ն նշել էր, որ իրանցի դիվանագետների վերջին հայտարարությունները վկայում են Թեհրանի դիրքորոշման մեղմացման մասին, որը համընկնում է Մոսկվայի և Իրանի կապերի ամրապնդման հետ, և «Ռուսաստանն աջակցում է նախագծին՝ այն դիտելով որպես պատժամիջոցները շրջանցելու միջոց»։

telegram
Tags: ԱդրբեջանՀՀ-ում Իրանի դեսպանՆախիջևանՍոբհանի

Հարակից հրապարակումներ

Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12․000 հա տարածք

Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12․000 հա տարածք

19 Հուլիս 2026 23:27

Մադրիդից մոտ 100 կիլոմետր հեռավորության վրա բռնկված խոշոր հրդեհի հետևանքով այրվել է շուրջ 12 000 հեկտար անտառային և բնակելի տարածք,...

ԱՄՆ-ն ժամանակավոր կկասեցնի Հորմուզի նեղուցի «Ազատություն» նախագիծը

Թրամփը հանձնարարել է Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծում

19 Հուլիս 2026 21:45

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում հայտարարել է, որ հանրապետական ​​օրենսդիրները պետք է Իրանին ևս ներառեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնող...

Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

19 Հուլիս 2026 18:24

Ադրբեջանի ռազմարդյունաբերական «Ազերսիլահ» հոլդինգի զորավարժարանում հրդեհ է բռնկվել, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով երկրի պաշտպանության արդյունաբերության նախարարությանը։ Ադրբեջանի պաշտպանության...

США и Иран договорились о двухнедельном перемирии

ԱՄՆ-ը հարվածել է Իրանում կառուցվող ատոմակայանին

19 Հուլիս 2026 16:20

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Խուզեստան նահանգում կառուցվող «Դարհովին» ատոմակայանին, գրել են մերձավորարևելյան լրատվամիջոցները։...

Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

19 Հուլիս 2026 14:56

WB բանկը հայտարարել է, որ Ուկրաինայի հարվածների հետևանքով Wildberries-ի տուժած վաճառողներին կտրամադրի վարկային արտոնություններ և այլ ֆինանսական աջակցություն, գրում է...

СМИ сообщили о повреждении посольства Азербайджана в Киеве при ракетном ударе

Կիևի հրթիռային հարվածից վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը

19 Հուլիս 2026 13:58

Ռուսաստանի հրթիռային հարվածի հետևանքով վնասվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Հրապարակված լուսանկարներում երևում են կոտրված...

Load More
Xosum
  • Լուրեր
Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12․000 հա տարածք

Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12․000 հա տարածք

19 Հուլիս 2026 23:27
«Гаарец»: Кнессет отказался от голосования по Геноциду армян под давлением Баку

Նեթանյահուն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունը. ԶԼՄ

19 Հուլիս 2026 23:00
Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

19 Հուլիս 2026 22:16
ԱՄՆ-ն ժամանակավոր կկասեցնի Հորմուզի նեղուցի «Ազատություն» նախագիծը

Թրամփը հանձնարարել է Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծում

19 Հուլիս 2026 21:45
21-ամյա երիտասարդը լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

21-ամյա երիտասարդը լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

19 Հուլիս 2026 20:56
Сборная Армении выступит на чемпионате мира по стрельбе в Таллине

Հայաստանի հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք հրաձգության աշխարհի առաջնությանը

19 Հուլիս 2026 19:37
Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը՝ բոլոր նշանների համար

19 Հուլիս 2026 19:30
Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

19 Հուլիս 2026 18:24
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

19 Հուլիս 2026 17:30
США и Иран договорились о двухнедельном перемирии

ԱՄՆ-ը հարվածել է Իրանում կառուցվող ատոմակայանին

19 Հուլիս 2026 16:20
Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

19 Հուլիս 2026 14:56
СМИ сообщили о повреждении посольства Азербайджана в Киеве при ракетном ударе

Կիևի հրթիռային հարվածից վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը

19 Հուլիս 2026 13:58
RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

19 Հուլիս 2026 12:20
Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

19 Հուլիս 2026 11:10

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 10:48
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 07:30
«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

19 Հուլիս 2026 00:09
Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12․000 հա տարածք
Աշխարհում

Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12․000 հա տարածք

19 Հուլիս 2026 23:27

Մադրիդից մոտ 100 կիլոմետր հեռավորության վրա բռնկված խոշոր հրդեհի հետևանքով այրվել է շուրջ 12 000 հեկտար անտառային և բնակելի տարածք,...

Read moreDetails
«Гаарец»: Кнессет отказался от голосования по Геноциду армян под давлением Баку
Քաղաքականություն

Նեթանյահուն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունը. ԶԼՄ

19 Հուլիս 2026 23:00

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արգելափակել է Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով քվեարկությունը՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի դիմումից հետո։ Այս...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ