Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:12

Հակամարտությունը լուծված չէ, երրորդ պատերազմի իրական ռիսկեր կան. Լեոնիդ Ներսիսյան

Ռազմական վերլուծաբան, Հայկական գիտա-հետազոտական ինստիտուտի (ARDI) տնօրեն Լեոնիդ Ներսիսյանը Armenia Today-ի հետ զրույցում մեկնաբանել է զինված ուժերի բարեփոխման ուղղությամբ Հայաստանի ղեկավարության որոշ քայլերը:

Պատասխանելով զինված ուժերի կազմակերպական կառուցվածքում փոփոխությունների, մասնավորապես, Հատուկ կորպուսի ձևավորման մասին, որի ստեղծման մասին հայտնի էր դարձել օգոստոսին, վերլուծաբանն ասել է, որ տեղի է ունեցել 4-րդ և 1-ին կորպուսների միավորումը, որի արդյունքում Սյունիքում ձևավորվել է Հատուկ կորպուսը:

Ներսիսյանի խոսքով՝ փոխվել է իրավիճակը սահմանին, և առաջին կորպուսը կորուստներ է կրել պատերազմի ընթացքում և, հավանաբար, ավելի արդիական է դարձել մեկ զորամիավորման ձևավորումը։

Ընդհանուր առմամբ, նա նշել է, որ ՀՀ ԶՈՒ-ում բանակային կորպուսների տեսքով կառույցը  ստեղծում է ավելորդ պաշտոններ և երկարացնում է հրամանատարական շղթան, ինչպես նաև ավելորդ կերպով բարդացնում դրանց կառավարումը:

Լեոնիդ Ներսիսյանը մեկնաբանել է նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի կազմում անօդաչու թռչող սարքերի կառավարման ստեղծման մասին տեղեկատվությունը։

«Այստեղ ես կասկածներ ունեմ՝ պետք է դա անել, թե ոչ, քանի որ անօդաչու սարքերը շատ տարբեր դասերի են լինում, ասենք՝ ոչ մեծ կվադրոկոպտերները կամ ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքերը պետք է լինեն ցամաքային զորքերի անմիջական ենթակայության տակ։ Որքան երկար են տեղեկատվության փոխանակման շղթաները, այնքան ավելի վատ են աշխատում զորքերը», — ասել է նա։

Վերլուծաբանի խոսքով՝ կվադրոկոպտերի և ոչ մեծ դրոնի օգտագործման համար առանձին կառավարում պետք չէ, նման կառույցը կարող է կառավարել միայն խոշոր հարվածային կամ հետախուզական անօդաչուները:

«Բայց անհասկանալի է, թե ինչու պետք է այն տարանջատել ՌՕՈՒ հրամանատարությունից, որոնք Հայաստանում շատ փոքր են։ Կարելի է դա ընկալել որպես այդ ուղղությունը զարգացնելու մի միջոց, շեշտը դնել այն բանի վրա, որ մենք հիմա դրանով զբաղվում ենք, առանձին ֆինանսավորում հատկացնել կամ մշակել այդ նոր զինատեսակների կիրառման մարտավարությունն ու ռազմավարությունը։ Բայց զորքի հրամանատարության տեսանկյունից, կարծում եմ, դա ավելորդ միջոցոցառում է», — ասաց նա՝ կարծիք հայտնելով, որ հնարավոր է՝ խոսքը ժամանակավոր միջոցառման մասին է՝ տվյալ ուղղության զարգացման նպատակով։

Լեոնիդ Ներսիսյանը կարևորեց նաև պահեստազորի, տարածքային պաշտպանության համակարգի զարգացումը, որի ստեղծման ծրագրերի մասին հայտնի դարձավ դեռևս պատերազմից առաջ։ «Տարածքային պաշտպանությունը, ռեզերվը միշտ շատ կարևոր է։ Ինչպես տեսնում ենք, հակամարտությունը լուծված չէ, կան երրորդ պատերազմի իրական ռիսկեր։ Կլինեն 2 առանցքային ժամանակահատվածներ, մեկը՝ 4 տարի անց, մյուսը՝ 9 տարի անց, դրանք Արցախում խաղաղապահների մանդատի երկարաձգման պահերն են», — ասաց նա։

Փորձագետն ընդգծեց, որ տարածքային պաշտպանության համակարգի ստեղծման թեման արժանի է ուշադրության, հայկական կողմը շատ ուշ է սկսել զբաղվել դրանով, այդ ուղղությամբ աշխատանքները կարելի էր սկսել դեռ 1990-ականներին:

Ռազմական վերլուծաբանը մեկնաբանել է Հայաստանի իշխանությունների հայտարարությունները պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ծրագրերի մասին: «Ես չեմ հավատում, որ Հայաստանում նման մարտահրավերներով երկրում կարելի է լիովին անցնել պրոֆեսիոնալ բանակին, որովհետև զորակոչի բացակայությունը սկզբունքորեն նվազեցնում է թվաքանակը, ինչպես նաև պահեստազորի թվաքանակը։ Ընդ որում, Հայաստանի բյուջետային միջոցները բավական սահմանափակ են, այսինքն՝ ես այնքան էլ չեմ պատկերացնում, թե ինչպես են պայմանականորեն պահվելու 50 կամ 60 հազար պրոֆեսիոնալ զինվորականներ», — ասաց նա՝ նշելով, որ նույնիսկ եթե դա հնարավոր լինի, միևնույն է, պահեստազորի հարց է առաջանում։

Ներսիսյանի խոսքով՝ ճիշտ ճանապարհը պայմանագրային զինծառայողների մասնաբաժնի ավելացումն է և նրանց ուսուցման մի քանի անգամ բարելավումը, որն աղետալի ցածր էր մինչ այսօր: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ բանակում զորակոչիկներին, միևնույն է, պետք է բավականին զգալի քանակ լինի:

Փորձագետը նաև մեկնաբանել է վերջին շաբաթներին Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության ուժեղացումը և հակամարտության ռազմական էսկալացիայի հնարավորությունը:

Լեոնիդ Ներսիսյանը կարծիք է հայտնել, որ պատերազմ այս անգամ, հավանաբար, չի լինի, և Իրանն ուղղակի ցույց է տվել իր «կարմիր գծերը»՝ այդ թվում կապված  Հայաստանի տարածքով անցնող տարանցիկ ուղիների հետ: «Գումարած ադրբեջանա-թուրքական ակտիվ զորավարժություններն Արցախի օկուպացված տարածքներում։ Այս ամենը, իհարկե, գրգռում է իրավիճակը, բայց չեմ կարծում, որ խոսքն այժմ կարող է գնալ պատերազմի մասին», — ասել է նա։

Հայկ Անտոնյան

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+