ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, սակայն կան փակ, մերկասառույցով պատված ճանապարհներ, տեղում է ձյուն, հայտնել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ հրապարակման՝ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքում բուք է, Արարատի մարզում և Ապարանի տարածաշրջանում տեղում է ձյուն, Շիրակի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց, իսկ Աշտարակի տարածաշրջանում մառախուղ է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







