Հունվարի 5-ին Լոռու մարզի բնակավայրերից մեկի տանը 5 ամսական տղա երեխայի դի է հայտնաբերվել, գրել է Shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով՝ այդ մասին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգել են ժամը 12։00-ի սահմաններում՝ «Ալավերդի» բժշկական կենտրոնից։ Հարազատներն իրավապահներին հայտնել են, որ երեխան հանկարծամահության հետևանքով է մահացել։
Նշվում է, որ դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն /հանկարծամահություն/ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կայքը հավելել է, որ դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







