Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի քաղաքական համագործակցությունը դադարեցվել է, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ դա տեղի է ուեցել նոյեմբերի 23-ին Էջմիածնի ընտրություններից հետո, քանի որ Վանեցյանի թիմում հասկացել են, որ Բաբայանը գերագնահատել է իր հնարավորությունները, թե Վաղարշապատի գյուղական համայնքներում մեծ ռեսուրսներ ունի և կարող է ձայներ բերել «Հայրենիք» կուսակցությանը։ Նրանց թեկնածուն` որդեկորույս բանաստեղծ Խաչիկ Մանուկյանն, ստացել էր ընդամենը 1193 ձայն` 3,8%։
Մամուլը հոկտեմբերի 8-ին հայտարարել էր, որ Բաբայանը քաղաքական համագործակցություն է սկսել Վանեցյանի հետ, որը կարող է լինել ՀՀ վարչապետի թեկնածու` 2026 թվականի ընտրությունների ժամանակ:
Ընտրություններից առաջ Բաբայանը տարբեր քաղաքական ուժերի էր դիմել՝ առաջարկելով համագործակցություն՝ արցախցիների ներուժն իրենց օգտին մոբիլիզացնելու դիմաց։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







