Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:04

Այս ձմռան ամենանորաձև մատնահարդարումը․ ֆրենչի 5 թրենդային տարբերակ

Այս ձմռան ամենանորաձև մատնահարդարումը․ ֆրենչի 5 թրենդային տարբերակ
Կան անցողիկ միտումներ, և կան «հավերժական»: Վերջինս ներառում է ֆրանսիական մատնահարդարումը՝ ֆրենչը։ Անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում եղունգների դիզայնի միտումների ասպարեզում՝ այն միշտ ակտուալ է: The Symbol պարբերականը ներկայացրել է 2023-2024-ի ձմռան ամենաթրենդային ֆրենչները։

Կարմիր

—
Նույնիսկ եթե միտումներին հետևելը ձեր հիմնական հոբբիների ցանկում չէ, հավանաբար գիտեք՝ կարմիրը սեզոնի գլխավոր գույնն է: Այսպիսով, միանգամայն բնական է, որ վառ կարմիր ֆրանսիական մանիկյուրը լինի այս ցուցակում:

Կետավոր

Անսպասելիորեն կետերը դարձել են այս սեզոնի ամենաթեժ պրինտներից։ Մենք սովոր ենք այն տեսնել գարուն-ամառ հավաքածուներում, սակայն այս սեզոնին դիզայներները որոշեցին բացառություն անել։ Կետերով մատնահարդարումը նույնպես ակնթարթորեն դարձավ թրենդ, իսկ եթե պատրաստ չեք եղունգները ամբողջությամբ ծածկել թրենդային պրինտով, առաջարկում ենք սկսել ֆրանսիական մատնահարդարումից։

Միկրո

Ֆրանսիական մատնահարդարումը վաղուց դադարել է դիզայն լինել բացառապես երկար եղունգներ ունեցողների համար։ Արդեն շատ սեզոններ միկրոֆրենչը եղել է ամենաարդիական թրենդների ցանկում։ Դասական սպիտակ, գունավոր կամ դիզայնով՝ կարող է լինել ամեն ինչ: Հիմնական պայմանը կարճ եղունգներն են։ Այս ֆրենչը կրելու համար շատ ավելի հարմար է, քան դասականը և ոչ պակաս տպավորիչ տեսք ունի։

Ոսկեգույն

Այս տարվա ամանորյա ամենանորաձև դիզայններից մեկը ոսկեգույնն է։ Սակայն ոչինչ չի խանգարում փորձել թրենդը՝ չսպասելով Ամանորին։ Այստեղ տրամաբանությունը նույնն է, ինչ կարմիր լաքի դեպքում՝ եթե պատրաստ չեք եղունգները ամբողջությամբ ծածկել թրենդային գույնով, սկսեք ֆրենչից։ Դա կարող է լինել ոսկեգույն լաք՝ նուրբ փայլով, մետաղական քսումով կամ հատուկ փայլաթիթեղով. կան շատ եղանակներ՝ նորաձև դիզայն ստեղծելու համար:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+