Շարլիզ Թերոնը մեկնաբանել է լուրերը, թե անհաջող պլաստիկ վիրահատություն է արել, գրում է «Allure»-ը։
«Մարդիկ կարծում են, որ ես դեմքի բարձրացում եմ արել։ Ես պարզապես ծերանում եմ և դա չի նշանակում, որ ես անհաջող պլաստիկ վիրահատություն եմ ունեցել: Իմ դեմքը փոխվում է, և ինձ դուր է գալիս այն փաստը, որ այն փոխվում է և ծերանում է»,- հայտարարել Է դերասանուհին։
Նա ասել է, որ ընդունում է իր բնական արտաքինը և ատում է երկակի ստանդարտները։
Թերոնը նաև խոստովանել է, որ հանուն կինոյի այլևս չի ծրագրում որևէ լուրջ փոփոխություններ անել մարմնի վրա, թեև նախկինում մի քանի միջամտության է դիմել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







