Աշնանը մարդու օրգանիզմն առավել հակված է հիվանդությունների. Ներկայացնում ենք սննդամթերքի ցանկ,որի օգտագործումն ուժեղացնում է դիմադրողականությունը և պաշտպանում մի շարք հիվանդություններից։
Նուռ
Կալիումով, կալցիումով, երկաթով, մագնեզիումով, նատրիումով և մի շարք այլ օգտական միացություններով հարուստ այս պտուղն իր մեջ պարունակում է այնպիսի ամինաթթուներ, որոնք, ինչպես պնդում են մի շարք կենսաբաններ, առկա են մսի մեջ։ Հետևապես կարող եք համատեսել համեղն օգտակարի հետ՝ ուտելով այս պտուղը և պաշտպանել սեփական օրգանիզմը։
Գազար
Գազարի հաճախակի օգտագործումը թույլ կտա բարձրացնել մարդու դիմադրողականությունը։ Գազարն իր մեջ պարունակում է այնպիսի վիտամիններ, որոնք ոչնչացնում են տոքսինները և թույլ չեն տալիս մանրէներին զարգանալ օրգանիզմում։
Կանաչի
Պրակտիկորեն կանաչու ցանկացած տեսակ օժտված է օգտակար հատկանիշներով։ Դրանց մեջ պարունակով վիտամինները թույլ են տալիս պաշտպանել մարդու օրգանիզմը վնասակար բակտերիաներից և վիրուսներից։
Սխտոր
Իհարկե, հնարավոր չէր այս շարքը չեզրափակել բոլորին հայտնի հակաբակտերիալ օժտվածություն ունեցող սխտորով։ Սխտորը օժտված է բազմաթիվ օգտակար հատկանիշներով և միակ բանը, որ կարող է վանող լինել, դա նրա հոտն է, որն, ի դեպ, կարելի է շատ հեշտորեն և արագ վերացնել կանաչ խնձորի կամ կանաչու տերևների միջոցով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







