Հայկական բնապահպանական ճակատն իր ֆեյբուքյան էջում ներկայացրել է Քաջարանի կոմբինատի պոչատարի վթարի ժամանակագրությունը․
. « Կոմբինատը կեսօրից հետո է միայն հաղորդագրություն տարածել, որ վթարը տեղի է ունեցել առավոտ ժամը 5-ի սահմաններում և աշխատակիցները վթարը կանխել են 30-40 րոպեների ընթացքում ու այդ ժամանակահատվածում վթարային ավազանից տեղի է ունեցել որոշակի արտահոսք դեպի գետ։
. Սակայն այդ որոշակի բնութագրված արտահոսքը մինչև ցերեկվա ժամը 3-ը դեռ հոսում էր Ողջի գետով։ Այսինքն վթարից 10 ժամ անց արտահոսած թափոնաջրերը դեռ հոսում էին գետով։
. ԱԻՆ-ը տեղեկություն է ստացել վթարի մասին միայն 8։40, բայց այդպես էլ պարզ չէ` ումից։ Նախարարն ասել է, որ կոմբինատից իրենց չեն տեղեկացրել, այսինքն փաստացի թաքցրել են նախարարությունից։
. Կոմբինատը նշում է, որ վթարի մասին տեղեկություն է տրամադրվել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանում:
. Իհարկե ԱԻՆ-ին տեղեկություն չեն տրամադրել, այլ որոշել են ասել մերժվածներից ժառանգություն մնացած Սյունիքի տեսչականի պետ, բոլորին շատ լավ հայտնի Լյոնիկին։ Հարց է առաջանում, թե Լյոնիկն ինչո՞ւ չի տեղեկացրել ԱԻՆ-ին և այլ պետական մարմիններին։
. Եթե այսպիսի մեծածավալ աղտոտում չլիներ, Ողջի գետն այսպես չաղտոտվեր ու մարդիկ չտեսանկարահանեին, ապա համոզված ենք, որ վթարը կոծկվելու էր մերժվածների ժամանակներում ընդունված պրակտիկայի համաձայն։
.ՀՀ նոր կառավարությունը լուրջ մտածելու, քննարկելու և վերլուծելու հարցեր ունի, որից հետո համարժեք քայլեր չանելու դեպքում հանքարդյունահանման ոլորտում խնդիրներն էլ ավելի են խորանալու » ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







