Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:36

Արսեն Թորոսյանն այսօր այցելել է Մարտունու բժշկական կենտրոն

Արսեն Թորոսյանն այսօր այցելել է Մարտունու բժշկական կենտրոն

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է Մարտունու բժշկական կենտրոն (ԲԿ)` մասնակցելու հեմոդիալիզի բաժանմունքի բացմանը: Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Հեմոդիալիզի բաժանմունքի շնորհիվ պացիենտներն արդեն կարող են բուժվել հենց տեղում: Բաժանմունքում արդեն դիալիզ են ստանում 25 պացիենտ, այն նախատեսված է 30-ի համար:

«Հավատարիմ մնալով մեր խոստմանը` Մարտունու բժշկական կենտրոնում հեմոդիալիզի բաժանմունք բացվեց: Նոր կենտրոնում նախատեսվող սարքերը, առայժմ տեղադրվել են հնում», — ասել է Արսեն Թորոսյանը:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է Մարտունու ԲԿ-ում, ծանոթացել պայմաններին ու ծառայություններին։
Առաջիկայում նախատեսվում է Մարտունիում նոր բժշկական կենտրոն կառուցել, որի նախագիծը ներկայացվել է ոլորտի պատասխանատուներին:

«Մենք քաղաքականություն ենք որդեգրել, որ Հայաստանում բոլոր նոր հիվանդանոցները պետք է մոդուլային տեսակով կառուցվեն. առաջինն անում ենք Մարտունիում: Տարածաշրջանը, լինելով շատ խիտ բնակեցված, անհրաժեշտություն ունի բարձրորակ բժշկական ծառայությունների» — ասել է նախարարը:
Այնուհետև, Արսեն Թորոսյանն այցելել է ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսարիատ:
Նախարարը նորակոչիկներին մաղթել է հայկական բանակում բարի ծառայություն, ուժ և տոկունություն:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+