ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը և Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հաստատել են իրենց մասնակցությունը 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության վիճակահանությանը, հայտնել է Inside.fifa-ն:
Եզրափակիչ վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին՝ Ջոն Քենեդիի անվան կատարողական արվեստի կենտրոնում:
Աշխարհի առաջնությունը հյուրընկալելու է այս երեք երկիրը 2026 թվականի հունիսի 11-ից հուլիսի 19-ը:
Մեքսիկան, որը ռեկորդային՝ երրորդ անգամ կհյուրընկալի աշխարհի առաջնությունը, կանցկացնի 13 հանդիպում: Կանադան ևս կհյուրընկալի 13 հանդիպում: Միացյալ Նահանգները կանցկացնի 78 հանդիպում՝ սկսած բացման խաղից:
Մրցաշարի համար հասանելի ավելի քան 6 միլիոն տոմսից վաճառվել է գրեթե 2 միլիոնը:






































