Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Ալ Նասր»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ 2026 թվականին կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը վերջինը կլինի իր կարիերայում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Անկեղծ ասած, երբ ասում եմ «շուտով», դա, հավանաբար, նշանակում է ևս մեկ կամ երկու տարի»,- ասել է նա:
Պորտուգալացին հանդես է եկել եվրոպական ամենահեղինակավոր ակումբներում՝ «Մանչեսթեր Յունայթեդ», «Ռեալ Մադրիդ», «Յուվենտուս»:
Ռոնալդուն հինգ անգամ նվաճել է «Ոսկե գնդակ» մրցանակը, սահմանել է բազմաթիվ ռեկորդներ:






































