Հայ մարզիկները Երևանում կայացած բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում երեք ոսկե և երկու արծաթե մեդալ են նվաճել, հայտնել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Վաղարշակ Քեյանը (54 կգ) դարձել է Եվրոպայի չեմպիոն՝ հաղթելով ռուս մարզիկ Արսենի Ժիլցովին։ 63,5 կգ քաշային կարգում Անդրանիկ Մարտիրոսյանը հաղթել է իտալացի Ջուզեպպե Կավալոյին և դարձել մրցաշարի ոսկե մեդալակիր։ Արգիշտի Ակոպյանը (67 կգ) նվաճել է չեմպիոնի տիտղոսը՝ հաղթելով Բելառուսի ներկայացուցիչ Մաքսիմ Ռիբակին։
Արծաթե մեդալներ են նվաճել Հարություն Մարտիրոսյանը (48 կգ) և Վահրամ Դովլաթբեկյանը (51), որոնք եզրափակչում պարտվել են Ռուսաստանի ներկայացուցիչներին։






































