Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեքում ընթացող աամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող երկու մարզիկ բրոնզե մեդալ է նվաճել, հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։
Մեդալների են արժանացել մարզական սամբոյի 88 կգ քաշային Գոռ Հարությունյանը և մարտական սամբոյի 98 կգ քաշային կարգում հանդես եկող Արման Ավանեսյանը։
Առաջնությանը մասնակցում է շուրջ 500 մարզիկ՝ ավելի քան 70 պետությունից։






































