Հայ ծանրորդ Աշոտ Մովսիսյանը դարձել է Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։ Սա առաջնությունում հայ մարզիկների նվաճած 7-րդ ոսկե մեդալն է։
Գերծանր քաշային կարգում հանդես եկող հայ մարզիկը պոկում վարժությունում բարձրացրել է 168 կգ և փորք բրոնզե մեդալ նվաճել: Հրում վարժությունում նա առաջինն էր՝ գլխավերևում պահելով 216 կգ:
Մովսիսյանը երկամարտում գրանցել է 384 կգ արդյունք:
Մրցաշարում չեմպիոնական տիտղոսներ էին նվաճել Հայաստանի ներկայացուցիչներ Տիգրան Կարապետյանը, Գառնիկ Չոլաքյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը, Լիանա Գյուրջյանը, Էմմա Պողոսյանը, Աշոտ Մովսիսյանը, Գարիկ Կարապետյանը, Նարեկ Գրիգորյանը, Նարեկ Մկրտչյանն ու Մնացական Աբրահամյանը նվաճել էին արծաթե մեդալներ, իսկ Մերի Միսակյանն ու Աննա Ամրոյանը դարձել էին բրոնզե մեդալակիրներ:






































