Հնդկաստանի Սիկիմ նահանգում կառուցվող թունելի փլուզման հետևանքով մահացել է ութ աշխատող, հայտնել է նահանգի գլխավոր նախարար Պրեմ Սինգհ Թամանգը։
Նրա խոսքով՝ ողբերգությունը տեղի է ունեցել Նամչի շրջանում՝ NHPC-ի Teesta Stage VI հիդրոէլեկտրակայանի նախագծի շրջանակում կառուցվող թունելում։ Թունելը փլուզվել է սողանքի հետևանքով։
Թամանգը նաև հայտնել է, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հեռախոսազրույցի ընթացքում հետաքրքրվել է փրկարարական աշխատանքների ընթացքով։
Հուլիսի 18-ին Հնդկաստանում հրավառության գործարանում պայթյունի հետևանքով 8 մարդ էր զոհվել։





































