Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հուլիսի 21-ի նիստում ուժը կորցրած է ճանաչել 9-րդ գումարման Ազգային ժողով անցած քաղաքական երեք ուժի ընդհանուր առմամբ 38 պատգամավորության թեկնածուների գրանցումը՝ վերջիններիս ներկայացրած ինքնաբացարկի դիմումների համաձայն։ ԿԸՀ նիստի ուղիղ հեռարձակումն ապահովել է Armenia Today-ի YouTube-յան ալիքը։
Մասնավորապես, անվավեր է ճանաչվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 27 պատգամավորության թեկնածուների գրանցումը։
Ինքնաբացարկի դիմում ներկայացրածների թվում են Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Անահիտ Ավանեսյանը, Սուրեն Պապիկյանը, Գևորգ Պապոյանը, Սրբուհի Գալյանը, Արսեն Թորոսյանը, Ալեն Սիմոնյանը, Լիլիթ Մակունցը, Դավիթ Խուդաթյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Արեն Մկրտչյանը, Գնել Սանոսյանը, Տիգրան Ավինյանը, Մխիթար Հայրապետյանը, Միլադա Հովհաննիսյանը, Սերգեյ Մովսիսյանը, Հայկ Ղալումյանը, Վաղարշակ Հակոբյանը, Վահե Հովհաննիսյանը, Համբարձում Մաթևոսյանը, Վահրամ Խաչատրյանը, Տավրոս Սափոյանը, Դավիթ Առուշանյանը, Կարեն Սարգսյանը, Վահագն Արսենյանը և Սեդրակ Թևոնյանը։
«Հայաստան» դաշինքից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել միայն ընտրական ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը։
«Ուժեղ Հայաստան» դաշինքից ուժը կորցրած է ճանաչվել 10 թեկնածուի գրանցում։ Ինքնաբացարկի դիմում ներկայացրածների թվում են Գոհար Մելոյանը, Ավետիս Առաքելյանը, Լիլյա Շուշանյանը, Արթուր Դանիելյանը, Ալեքսանդր Սարգսյանը, Արշավիր Խաչատրյանը, Դավիթ Այվազյանը, Ռոբերտ Դիլբալյանը, Հովհաննես Եգանյանը և Սիմոն Բաբայանը։





































