Հայաստանի ձյուդոյի հավաքականի ներկայացուցիչ Վահե Աղասյանը (60 կգ) դարձել է Քիշնևում կայացած մարզաձևի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության չեմպիոն։
Եզրափակչում Աղասյանը հաղթել է վրացի Մատե Գոգոբերիշվիլիին։
Սա Հայաստանի համար Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում պատմության մեջ երկրորդ ոսկե մեդալն է. վերջին անգամ 2003 թվականին չեմպիոն էր դարձել Արմեն Նազարյանը։





































