Հայաստանը ներկայացնող Սուրեն Աղաջանյանը (60 կգ) դարձել է մինչև 23 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Բրոնզե մեդալի համար պայքարում հայ մարզիկը 8։0 հաշվով հաղթել է ամերիկացի Մաքսվել Բլեքին։
Հայաստանը ներկայացնող Ռազմիկ Քուրդյանը (130 կգ) հռչակվել էր առաջնության փոխչեմպիոն։






































