Հայ շախմատիստ Մանվել Առաքելյանը չորրորդ տեղն է գրավել Ալբանիայում ավարտված մինչև 14 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունում, հաղորդում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Առաքելյանը 11 հնարավորից վաստակել է 8 միավոր։ Նույն տարիքային խմբում Տիգրան Համբարձումյանը վաստակել է 7, իսկ Տիգրան Սողոմոնյանը՝ 5 միավոր։ Մինչև 18 տարեկանների տղաների խմբում Ռուդոլֆ Փաշիկյանը 7,5 միավորով զբաղեցրել է 11-րդ տեղը, Վահե Սուքիասյանը՝ 13-րդը (7 միավոր), իսկ Ռոբերտ Փիլիպոսյանը՝ 6,5 միավոր։
Մինչև 18 տարեկանների աղջիկների խմբում Նվարդ Հայրապետյանը 7 միավորով զբաղեցրել է 13-րդ տեղը՝ նվաճելով իր առաջին միջազգային վարպետի կոչումը։ Մինչև 16 տարեկանների աղջիկների խմբում Անահիտ Մկրտչյանը և Անի Ավետիսյանը վաստակել են 7-ական միավոր՝ զբաղեցնելով 17-րդ և 18-րդ տեղերը։
Աշխարհի առաջնությունն անցկացվել է Ալբանիայի Դուրրես քաղաքում՝ հոկտեմբերի 3-16-ը։ Մրցաշարում ընդգրկված էին մինչև 18, մինչև 16 և մինչև 14 տարեկանների տարիքային խմբերը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







