Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Մարիամ Մկրտչյանի վարկանիշը գերազանցում է անհրաժեշտ 2300-ի շեմը, և նա կստանա կանանց գրոսմայստերի կոչում, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Նշվում է, որ շախմատի Եվրոպայի թիմային առաջնության շրջանակներում Մկրտչյանը լրացրել է իր վերջին՝ 3-րդ կանանց գրոսմայստերի նորման և առաջին միջազգային վարպետի նորման։
Նա երկրորդ խաղատախտակի վրա 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և բարելավել իր վարկանիշը 35 կետով: Այժմ նրա վարկանիշը 2353 է։
Հայաստանի շախմատի կանանց հավաքականը տեղ էր զբաղեցրել Եվրոպայի թիմային առաջնության լավագույն հնգյակում։ Շախմատի տղամարդկանց հավաքականը 19-րդ հորիզոնականում է:




































