Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն սկսում է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Մարզական հավաքն այսօր կսկսեն հետևյալ ֆուտբոլիստները՝
Հենրի Ավագյան — «Փյունիկ»
Օգնյեն Չանչարևիչ — «Նոա»
Արսեն Բեգլարյան — «Ալաշկերտ»
Արսեն Սադոյան — «Ալաշկերտ»
Կամո Հովհաննիսյան — «Արարատ-Արմենիա»
Սերգեյ Մուրադյան — «Նոա»
Ստյոպա Մկրտչյան — «Օսիեկ» (Խորվաթիա)
Էրիկ Փիլոյան — «Ուրարտու»
Էդգար Գրիգորյան — «Արարատ-Արմենիա»
Գեորգի Հարությունյան — «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
Էրիկ Սիմոնյան — «Ուրարտու»
Դավիդ Դավիդյան — «Ռոտոր Վոլգոգրադ» (Ռուսաստան)
Նարեկ Աղասարյան — «Ուրարտու»
Էդուարդ Սպերցյան — «Կրասնոդար» (Ռուսաստան)
Ուգոչուկվու Իվու — «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)
Կարեն Նալբանդյան — «Ալաշկերտ»
Կարեն Մուրադյան — «Արարատ-Արմենիա»
Ժիրայր Շաղոյան — «Արարատ-Արմենիա»
Էդգար Սևիկյան — «Ակրոն» (Ռուսաստան)
Արթուր Սերոբյան — «Արարատ-Արմենիա»
ՀՖՖ-ն տեղեկացնում է, որ Հայաստանի ազգային հավաքականին է միացել նաև «Ալաշկերտի» պաշտպան Արսեն Սադոյանը։ Վահան Բիչախչյանը, Արթուր Միրանյանը, Տիգրան Բարսեղյանը, Հրանտ Լեոն-Ռանոսը և Նաիր Թիկնիզյանն ազգային հավաքականի ճամբար կժամանեն հոկտեմբերի 7-ին։ Լուկաս Զելարայանը հավաքին կմիանա Բուդապեշտում։
Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 20:00-ին, ազգային ընտրանին աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի երրորդ տուրում կմրցի Հունգարիայի հետ, իսկ հոկտեմբերի 14-ին՝ ժամը 22:45-ին, Դուբլինում կհանդիպի Իռլանդիային։
Սեպտեմբերի 6-ին աշխարհի 2026թ․ առաջնության որակավորման փուլի մեկնարկային տուրում Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում խոշոր՝ 0։5 հաշվով պարտվել էր Պորտուգալիայի ընտրանուն։ Սեպտեմբերի 9-ին կայացած որակավորման փուլի 2-րդ տուրի խաղում Հայաստանի հավաքականը 2։1 հաշվով հաղթել էր Իռլանդիային։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







