Ինդոնեզիայում կայացած սամբոյի աշխարհի երիտասարդական և պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է ութ մեդալ, հայտնել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։
Տղաների մրցապայքարում Նարեկ Սիմոնյանը (58 կգ) և Գոռ Շատվերյանը (71 կգ) նվաճել են բրոնզե մեդալներ։
Երիտասարդական մարզական սամբոյի մրցումներում Ռոբերտ Սիմոնյանը (58 կգ) նվաճել է ոսկե մեդալ, Սեյրան Սարուխանյանը (88 կգ)՝ արծաթե, իսկ Մհեր Օհանյանը (71 կգ)՝ բրոնզե։
Մարտական սամբոյում Արմեն Սաֆարյանը (79 կգ) նվաճել է արծաթե մեդալ, իսկ Տիգրան Գրիգորյանը (58 կգ) և Վադիս Համբարձումյանը (71 կգ)՝ բրոնզե մեդալներ։






































