Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանողները դարձել են Երևանում անցկացված Եվրոպայի համալսարանների շախմատի առաջնության ոսկե մեդալակիրներ՝ թե՛ տղաների, և թե՛ աղջիկների մրցապայքարում, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Նշվում է, որ տղաների թիմը դարձել է առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր՝ գրավելով 1-ին հորիզոնականը նաև կայծակնային շախմատի ձևաչափով անցկացված մրցումներում։
ՀՖԿՍՊԻ-ի տղաների թիմի կազմում առաջնությանը մասնակցել են Շանթ Սարգսյանը և Մամիկոն Ղարիբյանը, իսկ աղջիկների թիմում՝ Մարիամ Ավետիսյանը և Մարիամ Խաչատրյանը: Թիմի մարզիչը Մարմնամարզության, սպորտային պարերի, գեղասահքի և շախմատի ամբիոնի դոցենտ Երվանդ Հակոբյանն է։
Առաջնությանը մասնակցել է 17 երկրի 32 համալսարանի 40 թիմ: Հայաստան է ժամանել շուրջ 120 պատվիրակ։





































